BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արման Աբովյան. Իշխանությունը պատասխանատվություն է ենթադրում, տապալել եք, պետք է պատասխանատվություն կրեք

Արման Աբովյան. Իշխանությունը պատասխանատվություն է ենթադրում, տապալել եք, պետք է պատասխանատվություն կրեք
17.11.2020 | 15:03

Այս ծանր օրերին ոմանք փորձում են ժողովրդի ցասումը ներկայացնել աթոռակռիվ. չկա նման բան ու չի կարող լինել՝ ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Իշխանությունը ոչ միայն նշանակում է թիկնապահներ, քարտուղարուհիներ, պարգևավճարներ, կոստյումներ, բարձր խոսել. իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե ոչ մեկին հետաքրքիր չէ, որ արդեն որերորդ օրը իշխանությունն ու վարչապետը բացատրում են՝ ինչի համար եղավ այս ամենը:


«Հետաքրքիր չէ. պատասխանատվություն եք ստանձնել: Պատասխանատվությունը ենթադրում է նաև հետևանքներ, և եթե խուսափում եք հետևանքներից, ուրեմն՝ ո՞վ է աթոռակռիվ անում: Պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք 2.5 տարվա ընթացքում հետևողականորեն բերում էին այն դրության, որ այսօր մենք ունենք մեջքներս կոտրած իրավիճակ: Հասկանու՞մ եք, որ դուք մեջք եք կոտրել: Արածի ու չարածի համար պետք է պատասխան տրվի: Պատասխանը ոչ միայն բացատրելն է՝ ինչի համար է այդպես ստացվել: Տապալել եք, պետք է պատասխանտվություն կրեք, վարչապետը պետք է հեռանա»,-հայտատարեց նա: Պատգամավորը կարևորեց նաև, որ ընդդիմությունը պատերազմի օրերին ոչինչ չի խոսել և ամեն ինչով օգնել է:

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ